«Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե այսօր խորհրդարանական ընտրություններ լինեին» հարցին Թուրքիայում ընտրողների պատասխանները հաստատել են, որ մարտի 31-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքների պատկերը շարունակվում է։ Իշխող ԱԶԿ-ն, որը ղեկավարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շարունակում է հետ մնալ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP)։ «Թուրքիայի քաղաքական իրավիճակի 2024 թվականի ապրիլյան ուսումնասիրությունը», որն իրականացվել է հասարակական կարծիքի ուսումնասիրման AREA ընկերության …

