Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ ռուս սահմանապահների վերաբերյալ հայտարարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանում ռուս սահմանապահ զորքերի կարգավիճակը կարգավորող հիմնարար փաստաթուղթն անժամկետ բնույթ ունի, իսկ ռուս սահմանապահների ներկայության արդիականությունը բազմիցս հաստատվել է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման անհրաժեշտության վերանայման կարիք կա։

«Ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հսկում են Հայաստանի Հանրապետության սահմանները և բազմիցս հաստատել են իրենց ներկայության արդիականությունը, մասնավորապես, կանխելով սահմանի ապօրինի հատումները և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը»,- հայտարարել է նա՝ նշելով, թե Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների հեռանալը բացասաբար կանդրադառնան հանրապետության անվտանգության վրա։

Զախարովայի կարծիքով՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը բավական կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար, և այս հարցում պետք է ձայն տալ նրանց, ովքեր «իսկապես պահում են Հայաստանի սահմանը, ոչ թե նստած են փափուկ աթոռների վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։