Զախարովան ՀՀ-ն կներկայացնի «Միսս Տիեզերք 2024»-ում․ ինչպես են Մոսկվայում ընտրել Հայաստանի մասնակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի ազգությամբ ռուս 31-ամյա Իրինա Զախարովան: Ընդ որում, ընտրական մրցույթն անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում՝ Մոսկվայում: Այս փաստը բուռն քննարկումների առիթ է տվել սոցցանցերի հայկական տիրույթում։

Ինչպե՞ս է ստացվել, որ ընտրական փուլը չի անցկացվել Հայաստանում, ինչպես դա սովորաբար արվել է նախորդ տարիներին։ Պարզվում է՝ այս անգամ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք է բերել ռուսաստանցի Յուլյա Պավլիկովան:

Արդյո՞ք մեր երկրում չկային գեղեցկուհիներ, որոնք իրենց տվյալներով համապատասխանում են «Միսս տիեզերքի» պահանջներին։

«Հայաստանում չի հայտարարվել և ոչ ոք չի իմացել, որ նման մրցույթ է տեղի ունենալու: Փաստ է, որ մրցույթն անցկացվել է նեղ շրջանակում, ավելին, մենք պարզել ենք, որ Զախարովան Պավլիկովայի մոտ ընկերուհին է»,- նշում է «Միսս տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը:

Factor TV-ն զրուցեց նաև Յուլյա Պավլիկովայի հետ: Նա մեզ պատասխանեց, որ այս տարվա հուլիսից «Միսս տիեզերք Արմենիա»-ի պաշտոնական էջում շուրջ 1 ամիս տեղադրված է եղել քասթինգի մասին տեղեկություն: Նա նշեց, որ իրենք դիմել են նաև Հայաստանի մի քանի մոդելային գործակալությունների, այդ տեղեկությունը տարածվել է հենց «Միսս տիեզերք» միջազգային մրցույթի կողմից:

Թե ինչո՞ւ է մրցույթն անցկացվել Մոսկվայում, Պավլիկովան պատասխանեց՝ եզրափակիչ շոուի անցկացման համար վայր գտնելու ուղղությամբ իրենց թիմը մեծ աշխատանք է տարել, սակայն Հայաստանում չեն գտնվել մրցույթով հետաքրքրված համապատասխան թվով հովանավորներ, այդ պատճառով էլ որոշվել է եզրափակիչն անցկացնել Մոսկվայում:

«Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը, սակայն, վստահեցնում է, որ Պավլիկովան, որը ձեռք է բերել «Միսս տիեզերք Արմենիա» և «Միսս տիեզերք Մոլդովա» մրցույթների կազմակերպման լիցենզիաները, սկզբում դիմել է իրենց ազգային մրցույթին և ցանկություն հայտնել, որ «Միսս տիեզերք Արմենիա»-ն կայանա Հայաստանում։ Նա փաստում է՝ իրենք համաձայնվել են և նույնիսկ պատրաստ են եղել մրցույթի ծախսերն իրենց վրա վերցնել և հովանավորներ գտնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան