Վրաստանի միգրացիոն դեպարտամենտը հրաժարվել է քաղաքական ապաստան տրամադրել ադրբեջանցի ակտիվիստ Ավթանդիլ Մամեդովին, իսկ Թբիլիսիի քաղաքային դատարանը հաստատել է այդ որոշումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մամեդովը նշել է, որ մինչև 2017 թվականին Վրաստան տեղափոխվելը զբաղվել է սոցիալական և իրավապաշտպան գործունեությամբ, սակայն վախենալով հետապնդումներից՝ լքել է Ադրբեջանը։ 2019 թվականին Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգումից հետո նա քաղաքական …

