Ռուսաստանը որոշել է ազատ արձակել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանին ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շրջանակում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ գործակալության տեղեկությունների՝ երկու ամերիկացիներն էլ մեկնում են Ռուսաստանից։ Գործակալության տվյալներով՝ գործարքի շրջանակում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ռուսաստան կտեղափոխեն արևմտյան բանտերում պահվող բանտարկյալներին։ …

