Փաշինյանն ընդունել է Օվերչուկին․ քննարկվել են ԵՏՄ շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
13.09.2024 | 14:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:
