ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման հրատապ քննարկման հարցը

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ստրասբուրգում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում  քննարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը։

Հարցը ընդգրկված է սեպտեմբերի 30-ի նիստի օրակարգում հրատապ քննարկում «Մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության իրավիճակի վատթարացումը Ադրբեջանում» վերնագրով։

Եթե ​​ օրակարգը հաստատվի, բովանդակային քննարկումները տեղի կունենան հինգշաբթի՝ հոկտեմբերի 3-ին։ Արդյունքների հիման վրա ԵԽ Նախարարների կոմիտեն կարող է ընդունել առաջարկություններ՝ Ադրբեջանի դեմ կազմակերպության նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Ի պատասխան էլ՝ Բաքուն վերջերս հայտարարել էր, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել երկիր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ օրերս Իտալիայում միջազգային համաժողովում հայտարարել էր, թե «այն, ինչ տեղի է ունեցել այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում, հատել է կարմիր գիծը»։

«Անցյալ տարի մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Այսպիսով, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ արմատախիլ արվեց։ Մենք այլ բան չենք արել, ինչ փորձում է անել Ուկրաինան։ Ուկրաինան անհաջող փորձում է վերականգնել իր ինքնիշխանությունը՝ չնայած Արևմուտքի հսկայական աջակցությանը։ Մենք ինքներս վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ առանց որևէ աջակցության։ Դրանից բառացիորեն մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշեց մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, քանի որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել էր Ադրբեջանի ղեկավարը։

Նա հավելել էր, թե ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, անցանկալի անձ հայտարարելու Բաքվի որոշումը համարժեք պատասխան է։

«Եթե ​​փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այս, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կվերացվի»,- նշել էր նա։

Էմմա Չոբանյան