Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել․ հրամանն արդեն տրված է

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ երկրում հեղաշրջում է նախապատրաստվում, որի նպատակն է սպանել իրեն կամ պաշտոնանկ անել։

«Հրաման արդեն տրված է՝ սպանել նախագահին կամ պաշտոնանկ անել նրան առաջիկա երեք ամիսների ընթացքում», – ասել է նախագահը Քվինդիոյի դեպարտամենտում այլընտրանքային լրատվամիջոցների համազգային հավաքին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նախագահը հավելել է, որ սա «Կոլումբիական ոճի պետական հեղաշրջում» է, քանի որ փորձում են տապալել նրան, չնայած այն հանգամանքին, որ «սահմանադրությունն ամբողջությամբ պաշտպանում է նախագահին ցանկացած վարչական մարմնի կողմից դատապարտելու փորձերից»։
Երկրի ղեկավարի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի իմփիչմենթի հանձնաժողովը հայտարարել է, որ շարունակում է Պետրոյի նախագահական քարոզարշավի ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ հետաքննությունը՝ «չնայած բազմաթիվ կասեցումներին»:

Պետրոյի խոսքով՝ խոշոր տնտեսական և քաղաքական խմբերին պատկանող լրատվամիջոցները, իմփիչմենթի գործընթաց սկսելու համար, կոլումբիացիների ուղեղներում սերմանել են այն միտքը, որ նախագահը խախտել է օրենքը: