Օգոստոսի 6-ին, ժամը 01:41-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ …

