ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգոյ Շոյգուն նախօրեին Թեհրան կատարած այցից հետո մեկնել է Բաքու։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրան ընդունել է Իլհամ Ալիևը։ Հանդիպումից մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Թեհրան կատարած այցի ընթացքում Շոյգուն հանդիպել էր նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ IRNA-ի հաղորդմամբ՝ Փեզեշքիանը Ռուսաստանն անվանել է «Իսլամական Հանրապետության ռազմավարական գործընկեր»՝ նշելով, որ այդ երկրի …

