Թբիլիսին մերժել է Բաքվի կողմից հետապնդվող ադրբեջանցի լրագրողին ապաստան տրամադրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վրաստանի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է ապաստան տրամադրել Ադրբեջանի քաղաքացի, Azel․TV կայքի հիմնադիր Աֆղան Սադիգովին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։

«Աֆղանը զանգահարեց ինձ քննչական մեկուսարանից ու ասաց, որ իրեն փոխանցել են Միգրացիոն ծառայության պատասխանը։ Դրանում ասվում է, որ իրեն մերժել են քաղաքական ապաստան տրամադրել»,- ասել է կինը։

Վրացական կողմն իր մերժումը բացատրել է նրա դեմ հարուցված գործում «քաղաքական դրդապատճառների բացակայությամբ»։

Այժմ Սադիգովին սպառնում է արտաքսում Ադրբեջան։ Համապատասխան հարցումն Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ստացվել է հուլիսին։ Դրանում ասվում է, որ մայիսի 10-ին Սադիգովի դեմ քրեական գործ է հարուցվել շորթման մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի դատարանն օգոստոսի 4-ին որոշում էր կայացրել Azel.TV կայքի լրագրող Աֆղան Սադիգովին 2 ամսով կալանավորելու մասին։ Դեռևս օգոստոսի 3-ին նրա կինը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Սադիգովի ձերբակալության մասին։ Նա ասել էր, որ դա տեղի է ունեցել իր ու երեխաների աչքի առաջ, երբ միասին դուրս են եկել տնից։ Կինը կարծում է, որ վրացական ոստիկանությունն իր ամուսնուն ձերբակալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հրահանգով։

«Նրան ձերբակալողները ոստիկանական համազգեստով չէին, հետո հագան: Աֆղանին ձեռնաշղթաներով, հանցագործի պես տարան, նստեցրին սև մեքենա»,- պատմել էր կինը։

Հուլիսի 18-ին էլ Սադիգովին Թբիլիսիի օդանավակայանում թույլ չէին տվել Անկարա թռչել։ Նրան ձերբակալել էին սահմանային անցակետում։ Սադիգովի խոսքով՝ իրեն ասել են, որ բացի Ադրբեջանից՝ այլ երկիր գնալ չի կարող։

Լրագրողը Վրաստանում է ապրում անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից։ Սադիգովը բուժման նպատակով գնացել է Վրաստան, սակայն սպառնալիքների պատճառով չի վերադարձել Ադրբեջան։ Նա նախկինում կալանավորվել է 2020 թվականի մայիսին՝ շորթման մեղադրանքով։ 2020-ի նոյեմբերի 3-ին դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է մինչև 6 տարի, իսկ Գերագույն դատարանը՝ 4 տարի։ 2022 թվականի մայիսին նրան ներում է շնորհվել։ Տեղական իրավապաշտպանները Սադիգովին ճանաչել են որպես քաղբանտարկյալ։

Էմմա Չոբանյան