Թուրք պաշտոնյան հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը կապահովի «Զանգեզուրի միջանցքի» բացումը

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, հանդիպել է մի շարք երկրների գործընկերների հետ, երկկողմ շփումներ ունեցել և քննարկել ընթացիկ զարգացումները։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաժողովում ունեցած ելույթում նա անդրադարձել է գլոբալ միջավայրում վստահության ճգնաժամերին, ահաբեկչության աճող սպառնալիքին և դրանց պատճառած մարդասիրական հետևանքներին, ինչպես նաև խոսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից։ Նա մատնանշել է Ադրբեջանի ձեռնարկած «հաջող քայլերը» 44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում կյանքի կարգավորման ուղղությամբ։

Քալընն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրն էական նշանակություն ունի Կովկասում կայունության և զարգացման համար, և որ այն կապահովի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ մշտական ​​խաղաղությունը կապահովի նաև Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա կապը։