ՌԴ-ն հայտարարել է ԽՍՀՄ ժամանակներից ի վեր առաջին միջուկային փորձարկումներին պատրաստ լինելու մասին

Լուրեր

07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել միջուկային փորձարկումները «Նովայա Զեմլյա» զորավարժարանում, հայտարարել է դրա ղեկավար Անդրեյ Սինիցինը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։

«Փորձատեղամասը պատրաստ է վերսկսել լայնածավալ փորձարկման աշխատանքները, լիովին պատրաստ է։ Լաբորատոր փորձարկման բազան պատրաստ է, անձնակազմը պատրաստ է։ Եթե հրամանը գա, ցանկացած պահի կսկսենք փորձարկումները»,- ասել է նա։

Սինիցինի խոսքով՝ զորավարժարանում անցկացվում են անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումները հետ մղելու կանոնավոր վարժանքներ, իսկ օբյեկտը պաշտպանված է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով։

«Մենք մշտապես պատրաստ ենք հետ մղել բոլոր տեսակի սպառնալիքները, այդ թվում՝ դիվերսիոն և հետախուզական խմբերի ներթափանցումը կղզի»,- պարզաբանել է Սինիցինը։

Անցյալ շաբաթ օրը Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկն առաջարկել է ՌԴ փորձադաշտերից մեկում պայթեցնել միջուկային ռումբ՝ աշխարհին նման զենքի սպառնալիքի մասին հիշեցնելու համար: