Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը խոսել է Պուտինին և Կիմ Չեն Ինին սպանելու ցանկության մասին

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող Ռայան Ուեսլի Ռութը մտադիր է եղել սպանել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին։ Այս մասին The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել է ամերիկուհի Չելսի Ուոլշը, որը 2022 թվականին աշխատել է Ուկրաինայում որպես բուժքույր և այնտեղ մի քանի անգամ հանդիպել է Ռութին։

Իր աշխատանքի ընթացքում կինը կազմել է այն մարդկանց ցուցակը, որոնց պահվածքն իրեն «գիշատիչ» և «հակասոցիալական» է թվացել։ Այդ ցուցակում Ռայան Ուեսլի Ռութն առաջինն է եղել։ Կիևում առաջին հանդիպման ժամանակ Ռութը Ուոլշին էքսցենտրիկ է թվացել, բայց ոչ վտանգավոր։ Հաջորդ «տասնյակ հանդիպումների» ընթացքում, սակայն, նրա կարծիքը փոխվել է:

Կնոջ խոսքով՝ նա խոսել է Վլադիմիր Պուտինին ու Կիմ Չեն Ընին սպանելու ցանկության մասին, հիշատակել է նաև Թրամփին ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Բուժքույրը չի կարողացել հիշել՝ արդյո՞ք ամերիկացին սպառնացել է վերջին երկու քաղաքական գործիչներին։

Ֆրանսիայի անանուն քաղաքացին, որը մեկնել էր Ուկրաինա՝ պատերազմին մասնակցելու համար, WSJ-ին ասել է, որ Ռայան Ուեսլի Ռութն օգնել է իրեն տեղ ապահովել ուկրաինական բանակի ստորաբաժանումում: Ֆրանսիացին պնդել է, որ ամերիկացին բարկացած էր Թրամփի վրա, քանի որ նա «փորձում էր բանակցություններ վարել Պուտինի հետ՝ Ուկրաինային իսկապես աջակցելու փոխարեն»:

Reuters-ը գրում է, որ Ռայան Ուեսլի Ռութը գրեթե 12 ժամ անցկացրել է գոլֆի դաշտում՝ սպասելով Դոնալդ Թրամփին։ Միաժամանակ, հրապարակայնորեն չի հայտարարվել, որ քաղաքական գործիչը կգա այնտեղ, և հայտնի չէ՝ արդյո՞ք կասկածյալը գիտեր Թրամփի ծրագրերի մասին։