Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի նոր կազմը․ առաջին անգամ պաշտպանության հարցերով հանձնակատարի պաշտոն կհայտնվի

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրապարակել է այն 27 անձանց անունները, որոնց նա մտադիր է ընդգրկել իր թիմում առաջիկա հինգ տարիների ընթացքում։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը պետք է լինի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը, որն այս պաշտոնում փոխարինելու է Ժոզեպ Բորելին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախատեսվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեին նշանակել Եվրոպական արդյունաբերական ռազմավարության և ներքին շուկայի եվրոպական հանձնակատար։ Նա այս պաշտոնին անցնում է այն բանից հետո, երբ նախօրեին Թիերի Բրետոնը հրաժարվել է միանալ Եվրահանձնաժողովի նոր կազմին։ Որպես այս որոշման պատճառ Բրետոնը նշել է է ֆոն դեր Լեյենի հետ հակամարտությունը։ Նրա խոսքով՝ ֆոն դեր Լեյենը մի քանի օր առաջ կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը միջոցներ ձեռնարկել՝ ստիպելու իրեն հանել իր թեկնածությունը Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման գործընթացում։

Առաջին անգամ պաշտպանության հարցերով հանձնակատարի պաշտոն կհայտնվի Եվրահանձնաժողովի կազմում, այն պետք է զբաղեցնի լիտվացի պատգամավոր, Եվրախորհրդարանի հատուկ զեկուցող Անդրիուս Կուբիլիուսը։

Տնտեսական հարցերի և արտադրության եվրոպական հանձնակատարի պաշտոնի համար ֆոն դեր Լեյենն առաջարկել է լատվիացի Վալդիս Դոմբրովսկիսին, տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատարի պաշտոնի համար՝ սլովակ Մարոս Շեֆովիչին, իսկ մրցակցության գծով հանձնակատարի՝ իսպանացի Թերեզա Ռիբերային։ Ինքը՝ ֆոն դեր Լեյենը, երկրորդ ժամկետով կմնա Եվրահանձնաժողովի ղեկավար։

Պաշտոնյան նշել է, որ նոր կազմում պետք է լինի 11 կին, ինչը համապատասխանում է 40 տոկոս քվոտային։

Եվրահանձնաժողովի նոր կազմն աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից, եթե Եվրախորհրդարանը հաստատի բոլոր թեկնածուներին։