Նորվեգիան ՌԴ-ի հետ սահմանին ճառագայթման բարձրացում է գրանցել

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

Նորվեգիայի Ռադիացիոն և միջուկային անվտանգության գործակալությունը (DSA) Ռուսաստանի հետ սահմանին սահմանված նորմայից ռադիացիայի բարձրացում է գրանցել։ Այս մասին հայտնում է Barrents Observer-ը՝ վկայակոչելով գործակալության հայտարարությունը։

Ըստ DSA-ի՝ ճառագայթման դիտարկումների երկու նմուշներում հայտնաբերվել են ցեզիում-137 ռադիոակտիվ իզոտոպի հետքեր, որն ազատվում է ուրան 235-ի քայքայման ժամանակ, որը միջուկային ռեակտորների վառելիքի և միջուկային զենքի «միջուկն» է: Նմուշներում ցեզիում-137-ի քանակը ցածր է եղել, թեև ավելի բարձր է եղել, քան նորմալ արժեքները՝ մոտ 5 միկրոբեկերել մեկ խորանարդ մետրի համար, ընդգծել է DSA-ի արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու ստորաբաժանումից Բրեդո Մելլերը:

Ռադիոակտիվ իզոտոպը հայտնաբերվել է սեպտեմբերի 9-ից 12-ը ընկած ժամանակահատվածում և միայն Նորվեգիա-Ռուսաստան սահմանին մոտ գտնվող կայաններում։ Այլ ռադիացիոն մոնիթորինգի կետերը՝ Հյուսիսային Նորվեգիայում և Լապլանդիայում, չեն արձանագրել այն, ինչպես նաև ռուսական կողմից նմուշներում ցեզիումի առկայության մասին ոչինչ չի հաղորդվել։

Ցեզիում-137-ի աղբյուրը պարզ չէ, ընդգծում է DSA-ն։

Բարենցի ծովում գործում են միջուկային էներգիայով աշխատող մի քանի սառցահատներ, ինչպես նաև միջուկային էներգիայով աշխատող սուզանավեր, որոնք սեպտեմբերի 16-ին «սառը պատերազմից» ի վեր ամենախոշոր զորավարժություններն են սկսել՝ «Օվկիանոս 2024»-ը: Սակայն քիչ հավանական է, որ ցեզիում-137-ի «արտահոսքը» տեղի ունենար ծովում գործող ռեակտորից, կարծում են նորվեգացի փորձագետները:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ հնարավոր է՝ այն կապված է ռուսական «Բուրեվեստնիկ» միջուկային շարժիչով հրթիռի մշակման կամ փորձարկման հետ։ Դրա արձակման փորձադաշտը գտնվում է Նովայա Զեմլյա արշիպելագում, որտեղ ԽՍՀՄ-ը միջուկային փորձարկումներ է անցկացրել մինչև 1990 թվականը։

Barrents Observer-ը, վկայակոչելով արբանյակային տվյալները, նշում է, որ միջուկային զենքի ռուս մասնագետներն ակտիվորեն աշխատել են Նովայա Զեմլյայում ամբողջ ամռանը և վաղ աշնանը։ «Ռոսատոմ»-ի հատուկ նավերն այցելել են Արկտիկայի արշիպելագ, իսկ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները նկատվել են Նովայա Զեմլյայի Ռոգաչովո օդանավակայանում: «Բուրիվեստնիկի» փորձարկման մասին, որին ամերիկացի պաշտոնյաներն անվանում են «թռչող Չեռնոբիլ», պաշտոնապես չի հաղորդվել: