ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո շուտով կվերադառնա Հայաստան, և որ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ «Դեսպանին կենտրոնից խորհրդակցության կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այդ խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով …

