Ադրբեջանը Սերբիայի և Բելառուսի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:45
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Սերբիայի պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ռեսուրսների գծով օգնական Նենադ Միլորադովիչի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում անցկացվող ADEX-2024 պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում։

Հասանովը և Միլորադովիչը դիտել են սերբական «Յուգիմպորտ» պետական ​​ընկերության տաղավարում ներկայացված զենքի և տեխնիկայի նմուշները։

«Հանդիպմանը նախարարը նշել է Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերության հիման վրա կառուցված հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև այլ հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ։

Ցուցահանդեսի շրջանակում Զաքիր Հասանովը հանդիպել է նաև Բաքվում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոյի հետ։

Հանդիպմանը նշվել է Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը, քննարկվել առկա կապերի ընդլայնումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի