Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արմավիր քաղաքում տեղակայված ՊՆ զորամասերից մեկը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով ներկաններին Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, պաշտպանունակության ամրապնդման գործում մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի բանակում ծառայողներն իրենց ուժեղ զգան, իրենց վստահ զգան …

