Պուտինը հայտարարել է՝ ինչը կլինի ՌԴ-ի միջուկային պատասխանի հիմք

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավելի վաղ հայտարարել էր ռուսական միջուկային դոկտրինում փոփոխություններ կատարելու մասին, խոսել է նախատեսվող փոփոխությունների մասին։ Մոսկվան ընդլայնում է պատասխան հարվածի հիմքերի ցանկը. Ռուսաստանի ինքնիշխանությանը և սովորական սպառազինություններին սպառնացող «կրիտիկական վտանգը» միջուկային պատասխանի հիմք կլինեն, հայտարարել է ՌԴ նախագահը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պուտինն ասել է, որ առաջարկվում է մի շարք պարզաբանումներ մտցնել երկրի միջուկային դոկտրինում՝ միջուկային զենքի կիրառման պայմանների որոշման առումով։

Այս տարվա հուլիսի 7-ին, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում, Պուտինը չէր բացառել միջուկային դոկտրինի փոփոխությունը՝ շեշտելով, որ այժմ միջուկային զենքի կիրառման մասին «նույնիսկ մտածելու» կարիք չկա։

Սեպտեմբերի 25-ին Պուտինը ելույթ է ունեցել միջուկային զսպման հարցերով ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական նիստում։ Կրեմլը հրապարակել է նրա ելույթը, ըստ որի՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք ագրեսիայի ժամանակ, այդ թվում՝ եթե սովորական զենք օգտագործող թշնամին «կրիտիկական վտանգ է ներկայացնում»։

Փաստաթղթի թարմացված տարբերակում Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան «միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ» առաջարկվում է դիտարկել որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։ Պուտինի խոսքով՝ միջուկային նորացված դոկտրինի նախագիծը կընդլայնի պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ միջուկային զսպման մեխանիզմ կգործարկվի։

«Ռուսաստանի դեմ օդատիեզերական հարձակման զենքի արձակման մասին հավաստի տեղեկատվությունը կհանգեցնի միջուկային պատասխանի։ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։ Ռուսաստանը կարող է դիտարկել միջուկային զենքի կիրառումը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային արձակման մասին հավաստի տվյալներից հետո»,- նախազգուշացրել է Պուտինը։

Պուտինի խոսքերը հնչում են այն քննարկումների ֆոնին՝ արդյո՞ք Արևմուտքը կարող է թույլ տալ Ուկրաինային հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին: Պուտինը նախապես խոստացել էր, որ Մոսկվան կոշտ կարձագանքի նման որոշմանը։ Սեպտեմբերի 12-ին նա հայտարարել էր, որ Կիևին Ռուսաստանի տարածքին հարվածներ հացնելու թույլտվությունը կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցություն Ուկրաինայի պատերազմին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի