Տնտեսության կտրուկ անկում կարող է լինել, եթե գլոբալ իրողությունները փոխվեն․ տնտեսագետ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Այս տարվա օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 5,6 %: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։

Այսպիսով՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղում է։ Նշենք, որ տարվա առաջին 4 ամիսներին 12-ամսյա ՏԱՑ-ը երկնիշ էր, մայիսից սկսեց նվազել։ Այսպես․ մայիսին 12-ամսյա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 5,2 %, հունիսին՝ 7 %, հուլիսին՝ 6,2 %, օգոստոսին արդեն 5,6 %:

Որո՞նք են տնտեսական աճի դանդաղման պատճառներն ու ինչ սպասել ՀՀ տնտեսությունում։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է տնտեսագետ Էդգար Կարապետյանի հետ։ 

– Վերջին ամիսներին տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում է նկատվում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված։

– Դա բարձր բազայով է պայմանավորված։ Անվերջ աճ գրանցել հնարավոր չէ, աճի պոտենցիալ, սահման կա։ Երբ այդ պոտենցիալը հասնում է աճի իր բարձրագույն մակարդակին, դրանից հետո աճելն արդեն շատ դժվար է։ Այսինքն՝ եթե նախորդ տարիներին երկնիշ աճ ենք ունեցել, հիմա արդեն նույն աճն ապահովելը շատ դժվար է, դրա համար բնական է, որ այդ տեմպը դանդաղում է։ Այն տնտեսական հնարավորութունները, որոնք հնարավոր էր յուրացնել ռուսական պատժամիջոցների պայմաններում, բիզնեսն արդեն յուրացրել է, հիմա արդեն ծավալների աճն է, որը կամաց-կամաց դանդաղում է։ 

– Թեև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում բարձր աճ ենք տեսնում, այնուամենայնիվ, այստեղ ևս աճի տեմպը դանդաղում է։ Որո՞նք են սրա պատճառներն ու արդյո՞ք դրամի արժևորումը կարող է պատճառ լինել սրա համար։ 

– Փոխարժեքի տատանումն այնքան մեծ չէ, որ ազդեցություն ունենա, էական բան չի փոխում ռիսկայնության տեսանկյունից, դա գնի մեջ հաշվարկված է։ Դրա նկատմամբ զգայուն են այն կազմակերպությունները, որոնք ունեն պայմանագրեր ֆիքսված դոլարային գներով։ Օրինակ՝ ՏՏ կազմակերպությունները, որոնք ժամային ֆիքսված գին ունեն, եթե տատանումը է լինում, այդ ֆիքսված գումարը մի փոքր ավելի քիչ կարող է լինել, բայց այնքան մեծ չէ տատանումը, որ մեծ ազդեցություն ունենա։

– Արտահանման ուղղություններում էապես մեծացել է ԱՄԷ-ի դերը։ Արդյո՞ք սա կարող ենք համարել դիվերսիֆիկացիա։ 

– Ո՛չ, քանի որ ապրանքները, օրինակ, նույն ոսկին, Ռուսաստանից գալիս են Հայաստան իսկ հետո գնում Էմիրություններ։ Դա դիվերսիֆիկացիա չի համարվում, որովհետև մեր հիմնական պրոդուկտները, որոնք մեր տնտեսության արտադրանքն են, էական փոփոխություն չեն կրել։ Մենք ո՛չ սկսել ենք, օրինակ, կոնյակ ուղարկել Միացյալ Էմիրություններ, ո՛չ պահածոներ, ո՛չ էլ՝ պղնձի հանքանյութ, իսկ սննդամթերքի մասով այնպես չէ, որ Արաբական Էմիրություններում հայկական պրոդուկտները մեծ պահանջարկ են վայելում:

– Վերամշակող արդյունաբերության բացվածքում տեսնում ենք, որ կրկին մեծ են թանկարժեք մետաղների դերը, իսկ մյուս ապրանքատեսակների մասով շարունակում է անկում գրանցվել։ Սա ինչի մասին է խոսում։ 

– Միացյալ Էմիրություններ հիմնականում արտահանվում են թանկարժեք մետաղները՝ ոսկին, ադամանդը։ Դրանք ինչպես մտնում են Հայաստան, այնպես էլ դուրս են գալիս երկրից։ Դա չի ստեղծվել մեր տնտեսության կողմից։ Դա բերվում է, ինչ-որ ձևակերպում է տրվում, իբր, վերամշակվել է, ու արտահանվում է։ Դա ընդամենը վերարտահանում է մեր տնտեսության համար։ Դա վերամշակող արդյունաբերության վրա ոչ մի ազդեցություն չի ունենում։ Ինչ վերաբերում է նրան, որ մյուս ապրանքների՝ սնունդ, խմիչք, հագուստ, արդյունաբերությունը անկումային է, դա սպասելի է, քանի որ բիզնեսը ներդրումային գումարները վերաբաշխում է այնտեղ, որտեղ առավել եկամտաբեր է։ Դրա համար հիմա ներդրում շատ չեն արվում նշված ոլորտում, այլ դրվում է արտերկրից ինչ-որ ապրանք ներմուծելու, արտահանելու վրա։

– Ի՞նչ միտումներ եք տեսնում ՀՀ տնտեսության մեջ։ Ի՞նչ սպասել։

– Քանի դեռ մենք հնարավորություն ունենք գումար աշխատել՝ օգտնվելով աշխարհաքաղաքական իրավիճակից ու եթե այդպես շարունակվի, մեզ մոտ բարձր աճը պահպանվելու է։ Այլ հարց է, որ երբ ինչ-որ բան փոխվի, մեր տնտեսությունը կտրուկ անկում է գրանցելու։ Այսինքն՝ որքան արագ աճել ենք, նույնքան արագ էլ անկում ենք ունենալու մեր տնտեսության մեջ, ինչպես 2009 թվականին -14 % եղավ մեր տնտեսությունում, երբ գլոբալ ճգնաժամ եղավ։ Նույնն է այս իրավիճակում․ կանխատեսնում ենք, որ այդպես կլինի, եթե գլոբալ միտումները փոխվեն։

– Իսկ ի՞նչ կարող ենք անել դրանից խուսափելու համար։ 

– Այն տնտեսական քաղաքականությունը, որը վարվում է այսօր, անկումից չի ապահովագրում մեզ: Պետությունը պետք է կենտրոնանա տնտեսության այն ստեղծարար ոլորտների վրա, որոնք անկախ պատժամիջոցներից կարող են հավելյալ արդյունք ստեղծել: Ոչ թե շինարարությունը, առևտուրը, վերարտահանումը, այլ այն արտահանելի ուղղությունները, որոնք պոտենցիալ ունեն արտահանելու իրենց սեփական ապրանքը առանց պատժամիջոցների գործոնի առկայության:

 

Անժելա Պողոսյան