Պահանջում ենք դադարեցնել Ֆրանսիայի ապակառուցողական գործունեությունը․ Բաքուն՝ ՄԱԿ-ում Մակրոնի ելույթին ի պատասխան

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթին, որում նա խոսել է Հայաստանի հանդեպ Բաքվի սպառնալիքների մասին։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեսակետները սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ, որ «Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ ընդդեմ Ադրբեջանի ճնշումների և տարածքային նկրտումների», Ֆրանսիայի կողմնակալ հայամետ մոտեցման ևս մեկ օրինակ են՝ ուղղված ինչպես մեր երկրին, այնպես էլ ընդհանրապես խաղաղության գործընթացին։ Անընդունելի է, որ Ֆրանսիան, որը Հայաստանին ռևանշիզմի է նախապատրաստում և այդ երկիրը լայնորեն զինում, ադրբեջանական կողմին մեղադրում է ճնշման մեջ։ Մենք պահանջում ենք դադարեցնել Ֆրանսիայի ապակառուցողական գործունեությունը մեր տարածաշրջանում, որի արտաքին քաղաքականությունն աշխարհի շատ երկրների նկատմամբ ձախողվել է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հավելենք՝ Մակրոնն իր ելույթում հայտարարել էր, որ Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։

«Հայաստանը, որի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ընդդեմ Ադրբեջանի ճնշման և նրա տարածքային նկրտումների, միջազգային հանրությունը պետք է այնտեղ լինի, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, և որ միջազգային ճանաչված սահմանները պահպանվեն»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի