Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշումներին և տարածքային նկրտումներին դեմ-հանդիման․ Մակրոն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է մի քանի թեմաների՝ Ուկրաինա, Իսրայել, Գազա, Լիբանան, Անվտանգության խորհրդի բարեփոխումներ և այլն։ Իր ելույթի սկզբում, սակայն, Մակրոնը Ֆրանսիայի աջակցությունն է հայտնել Հայաստանին։

«Ես գիտեմ, որ ձեզանից շատերի համար ամենագլխավորն այլ տեղ է՝ մոռացված պատերազմների, անարդար հաղթանակների, վատ բանակցված, իսկ երբեմն էլ՝ երբեք չկիրառված բանաձևերի չափազանց երկար ցուցակում: Ես դրանցից ոչ մեկը չեմ մոռացել, չնայած այս պահին չեմ կարող բոլորը նշել»,- այսպես է խոսքը սկսել Մակրոնը։

Ապա դիմելով դահլիճում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մակրոնն ասել է, որ ճիշտ է՝ Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ Ադրբեջանի ճնշումներին և տարածքային նկրտումներին դեմ-հանդիման, սակայն նույնը պետք է անի նաև միջազգային հանրությունը։

«Միջազգային հանրությունը պետք է ներկա լինի Հայաստանում, որպեսզի խաղաղ բանակցությունները պսակվեն հաջողությամբ և պահպանվեն միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել է Մակրոնը։

Ենթադրելի է, որ Ֆրանսիայի նախագահի խոսքը պատասխան էր Ադրբեջանից հնչող մեղադրանքներին։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիդպմանը հայտարարել էր, թե, իբր, «խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակությունն է մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, հատկապես՝ Հայաստանի Սահմանադրության մեջ»։ Նա նաև ասել է, թե «շարունակվող ռևանշիստական ​​միտումների ֆոնին Հայաստանի սրընթաց ռազմականացումը և տարբեր պետությունների կողմից ռազմական աջակցության մեծացումը վնասում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին»։

«Չնայած Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքներին՝ Ֆրանսիայի դեմ ուղղված մեր քայլերն ու պաշտոնական հայտարարությունները միայն պատասխան էին այդ երկրի ապակառուցողական գործունեությանը։ Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը, որը շուրջ 30 տարի «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքի մի մասը և շարունակում է իր «տարածքային հավակնությունները մեր երկրի և այլ հարևանների նկատմամբ», սպառնալիք է խաղաղության և կայունության համար և ծառայելու է Հայաստանի ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում»,- մինչ այդ էլ ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի