Թուրքիայում ավստրալուհու են կալանավորել՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կալանավորել ավստրալուհուն, որը ձերբակալվել էր անցյալ շաբաթ՝ արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեղադրանքով, գրում է Turkish Minute-ը։

51-ամյա Չիղդեմ Ասլանը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում անցյալ շաբաթ՝ Մելբուրն մեկնելուց առաջ՝ Ստամբուլի ոստիկանության և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) համատեղ գործողության արդյունքում։ Հաղորդվում է, որ նա երկար ժամանակ գտնվել է MİT-ի հսկողության տակ:

Նշվում է, թե բուժքույր Ասլանը ներգրավված է եղել Ավստրալիայում PKK-ի գործունեության մեջ և կապ է ունեցել այնտեղ PKK-ի գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա նաև համանախագահել է քրդական կազմակերպությունում, որը կապված է PKK-ի հետ, մասնակցել Ավստրալիայում կազմակերպված բողոքի ցույցերին՝ ընդդեմ Իրաքում քրդական ուժերի դեմ թուրքական ռեյդերի։

Ըստ Մելբուռնում Կանանց առողջության բազմամշակութային կենտրոնի կայքի՝ Ասլանն Ավստրալիա է եկել 25 տարի առաջ՝ որպես Թուրքիայից քուրդ միգրանտ։ Նա բուժքույրի մասնագիտություն է ստացել Անկարայի համալսարանում, նաև ունի դիպլոմ համայնքային ծառայությունների ոլորտում, վկայական՝ ալկոհոլի և թմրամիջոցների կանխարգելման ոլորտում: Ասլանը, որն Ավստրալիայում բուժքույր է աշխատել տարբեր առողջապահական հաստատություններում, ներգրավված է մարդու և կանանց իրավունքների, համայնքային կամավորության և փոքրամասնությունների պաշտպանության հարցերում։

Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտը երկրի Հեռարձակողների կորպորացիային հայտնել է, որ «հյուպատոսական օգնություն է ցուցաբերում Թուրքիայում կալանավորված ավստրալուհուն», սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Թուրքիայում քրդերը հաճախ են բախվում ահաբեկչության մեղադրանքների, թեև ներգրավված չեն եղել բռնության գործողության մեջ:

Միջազգային հանրությունը քննադատել է Թուրքիային հակաահաբեկչական օրենքների անորոշության և չարաշահման համար, որոնք լայնորեն օգտագործվում են կառավարության քննադատներին ճնշելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի