27 Փետրվար 2024 | 13:17
Միջազգային հանրությունը պետք է գործարկի բոլոր մեխանիզմները՝ կանխելու Սումգայիթի նման ոճրագործությունների կրկնությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․ «1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: …