Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ ՀՀ վարչապետի մոտեցումները բացասական չեն թվում․ Թուրքիայի նախագահ

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները բացասական չեն թվում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։

Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը դռներ կբացի ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության համար և դրականորեն կազդի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։«Երբ մենք նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, դրանք բացասական չեն թվում: Նրանք (խմբ․ նկատի է առնվում Հայաստանը) ցանկանում են, որ Թուրքիան աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և ապահովի, որ նրանք խաղաղ ապրեն որպես հարևաններ որքան հնարավոր է շուտ: Մենք արդեն զբաղվում ենք դրանով և աշխատում ենք այդ ուղղությամբ», – ասել է Էրդողանը:Էրդողանը հույս է հայտնել, որ աստիճանաբար կկարգավորվեն զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկու պետությունների միջև դժվարությունները հաղթահարելով՝ հնարավոր կլինի առաջ շարժվել։

«Երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։ Ադրբեջանը ներկայումս զբաղված է այս ակնկալիքով և ջանքերով, և մենք նույնը տեսել ենք Հայաստանում։ Մենք հավատում ենք, որ խաղաղության և հանգստության մթնոլորտը, որը կառաջանա, կբխի բոլորի շահերից: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորությունների դուռ կբացի երկու երկրների համար», – նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հաջող ավարտն իր դրական ազդեցությունը կունենա նաև Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման վրա: