ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարար Զբինեկ Ստանջուրայի հետ: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մակրո մոդելավորման և կանխատեսումների, պետական գնումների, ծրագրային բյուջետավորման և այլ ուղղություններով: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել չեխական կողմի պատրաստակամությունը տեխնիկական …

