ԱՄՆ հետախուզությունը դեմ է Ուկրաինային ՌԴ խորքում թիրախներին հարվածելու թույլտվությանը․ NYT

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ հետախուզությունը դեմ է Ուկրաինային Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախների ուղղությամբ հեռահար զենք կիրառելու թույլտվությանը։ Հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ Մոսկվան կարող է լուրջ պատասխան միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դեմ՝ չբացառելով մահացու հարձակումները, հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ռուսաստանի հնարավոր պատասխանը ներառում է Եվրոպայում դիվերսիոն գործողությունների ուժեղացումը, ինչպիսիք են հրկիզումները և հարձակումները եվրոպական ու ամերիկյան ռազմակայանների վրա։ ԱՄՆ հետախուզությունն ավելի հավանական է համարում առաջին տարբերակը։

Բացի այդ, հետախուզությունը կարծում է, որ Ուկրաինայի համար նման իրավունքի տրամադրման նշանակությունը փոքր է, քանի որ նա ունի միայն շատ սահմանափակ քանակությամբ նման տեսակի զենք, և պարզ չէ՝ արդյո՞ք կստանա նորերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս խնդրել է Արևմուտքին թույլ տալ օգտագործել իր հեռահար զենքերը ՌԴ տարածքին հարվածելու համար, նաև Կիևին ավելի շատ նման հրթիռներ տրամադրել։ Կիևին արդեն մատակարարվել են ամերիկյան ATACMS հրթիռներ, բրիտանական Storm Shadow-ներ և ֆրանսիական Scalp-եր:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի