Այս տարվա մարտի վերջից «Գոյ» թատրոնի դռները փակ են դերասանների առաջ, նրանք չեն կարողանում ներս մտնել ու փորձեր անել։ Այդ ընթացքում «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը նույնիսկ անժամկետ նստացույց արեց։ Իսկ պատճառը Կառավարության որոշումն է՝ «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու մասին, սակայն «Գոյ»-ի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է դրան։ …

