4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Այսօր լրանում է 44 օրյա պատերազմի 4-րդ տարելիցը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ հրթիռակոծելով նաև խաղաղ բնակավայրերը։

Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով և տևեցին 44 օր: Ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ռազմական գործողությունների ընթացքում զինադադար հաստատելու փորձեր եղան, սակայն պայմանավորվածությունները չպահվեցին, ադրբեջանական կողմը շարունակեց գրոհները։

Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։ Ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մի քանի շրջաններ, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։ Ռուս խաղաղապահների դիտակետեր տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի շփման գծի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը 3,830 է։ 44-օրյա պատերազմից երեք տարի անց՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ևս մեկ հարձակում իրականացրեց Արցախի վրա, որից հետո այն ամբողջությամբ հայաթափվեց։