Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «Աերոֆլոտ» և «Ռոսիա» ավիաընկերություններին խնդրել է կալանման սպառնալիքի պատճառով 27 ինքնաթիռներով Եգիպտոս չթռչել, գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով գերատեսչության Telegram-ի հաղորդագրությանը։ Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ին խորհուրդ չի տրվում թռչել Արաբական Հանրապետություն տասը Airbus A320, չորս A321, մեկ A350 և ինը Boeing 777-300ER, իսկ «Ռոսիա»-ին՝ երեք Boeing 737-800 ինքնաթիռներով: Աղբյուրի համաձայն՝ ավիացիոն արդյունաբերությունը կարգավորող …