Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ»-ի թիրախների դեմ

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Իսրայելական բանակը հայտարարել է, որ երկուշաբթի «սահմանափակ գործողություն» է սկսել Լիբանանի հարավում՝ թիրախավորելով լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման թիրախները սահմանային շրջաններում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է սահմանափակ, տեղայնացված և նպատակաուղղված ցամաքային հարձակումներ՝ հիմնվելով հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահ»-ի ահաբեկչական օբյեկտների և ենթակառուցվածքների դեմ ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա: Այս թիրախները գտնվում են սահմանամերձ գյուղերում և ուղղակի վտանգ են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքների համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Զինվորականները հավելել են, որ իսրայելական օդուժը և հրետանին աջակցում են ցամաքային ուժերին՝ ճշգրիտ հարվածներ հասցնելով տարածքում գտնվող ռազմական թիրախներին։

Երկուշաբթի տեղեկություններ ստացվեցին, որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Լիբանանի հետ սահմանին՝ ապահովելու երկրի հյուսիսային շրջանների անվտանգությունը, որոնք գտնվում են «Հըզբոլլահ»-ի զինյալների մշտական կրակի տակ։

Երկուշաբթի երեկոյան Իսրայելում կայացել է ռազմական կաբինետի նիստը, որի ժամանակ, ըստ տեղական լրատվամիջոցների, հավանության է արժանացել «Հըզբոլլահ»-ի դեմ գործողության հաջորդ փուլը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում ասել է, որ Իսրայելի իշխանությունները Վաշինգտոնին տեղեկացրել են Լիբանանում «մի շարք գործողությունների», այդ թվում՝ ցամաքային գործողությունների մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի