Այսօր Անկախության հռչակագրի ընդունման օրն է։ 34 տարի առաջ այս օրը՝ 1990թ․ օգոստոսի 23-ին, հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացին: 12 կետանոց Հռչակագրի առաջին կետով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և օրհներգը։ Իսկ երկրորդ կետով Հայաստանն ինքնիշխան պետություն …

