Ձիասպորտ. հայտնի են արգելքների հաղթահարման ՀՀ առաջնության հաղթողները

Լուրեր

28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս է Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացրել է արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը։ Մրցութային երկու օրերի ընթացքում հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների մարզիկներն ու նժույգները։ Մրցումներն անցկացվել են B, C, D դասերում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցումային առաջին օրը D դասում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Վանիկ Ավետիսյանը, երկրորդ հորիզոնականը՝ «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը, իսկ լավագույն արդյունքը ցույց է տվել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Գեորգի Ղազարյանը։

C դասում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը, երկրորդ հորիզոնականը՝ Ձիասպորտի կենտրոնի մարզիկ Դավիթ Խալաթյանը, իսկ առաջին հորիզոնականը՝ Լալա Տեր Մինասյանը։

B դասում արծաթե և ոսկե մեդալները նվաճել են Ալբերտ Սուքիասյանը և Ռոբերտ Խաչատրյանը, որը նույնպես ներկայացնում էր «Սիլ» ակումբը։

Մրցումային երկրորդ օրը D դասում երրորդ տեղը զբաղեցրել է Դավիթ Խալաթյանը, երկրորդ տեղում հայտնվել է Ալբերտ Սուքիասյանը, իսկ առաջին տեղում՝ Գեորգի Ղազարյանը։

C դասում երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Լալա Տեր Մինասյանը, երկրորդ տեղը՝ Ալբերտ Սուքիասյանը, իսկ հաղթողի կոչմանն արժանացել է «Միրաժ» ակումբը ներկայացնող Արսեն Պողոսյանը։

B դասում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը, իսկ առաջին տեղը զբաղեցրել է Ռոբերտ Խաչատրյանը։

Մրցանակակիրներին պարգևատրել են ՀՁՖ նախագահ Հայրապետ Հայրապետյանը, գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը, նախագահության անդամ Արմեն Քեհեյանը և առաջնության գլխավոր մրցավար Միքայել Ղազարյանը։

Նշենք նաև՝ սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանը Սպեկտրալ նժույգով Թբիլիսիում մասնակցել է Աշխարհի Գավաթի որակավորման փուլին (CSI1*): Նա, հաջողությամբ հաղթահարելով 140 սմ բարձրությամբ արգելքները, մրցանակային տեղ է զբաղեցրել: