Մայիսի 15-ին լրանում է Տավուշի մարզում սահմանազատված հատվածների վերաբերյալ արձանագրության ստորագրման նախանշված ժամկետը։ Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված էր․ «Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը …

