Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներին տարհանել են, երեխաներից մեկը տարայից գազային նյութ է փչել

Լուրեր

06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում առավոտյան աշակերտներին տարհանել են, երեխաներն այժմ դպրոցի բակում են, այս մասին Factor.am-ին հայտնեցին դպրոցից։ 7-րդ դասարանի աշակերտներից մեկը գազային նյութ է փչել, որի հետևանքով որոշ երեխաների մոտ շնչառական խնդիրներ են առաջացել։

Դպրոցից փոխանցեցին, որ անմիջապես ոստիկանություն, փրկարար ծառայություն և ԱԻՆ են զանգահարել։ Ոստիկաններն այժմ տնօրենի սենյակում են և անհրաժեշտ գործողություններ են իրականացնում։

«Մենք այդ նյութը նկարել ենք և անմիջապես փրկարար ծառայություն ենք ուղարկել, ասել են՝ մի անհանգստացե՛ք, այդ նյութի ազդեցությունը 20 րոպե է տևում և վտանգավոր չէ։ Այնուամենայնիվ, ասեցինք, որ գան դպրոցի շենքն ախտահանեն, նոր երեխաները ներս մտնեն։ Երեխային հարցրեցինք՝ ինչ է, ասում է, իբրև, դա գնել է, փոքրիկ իր է, փչովի, նյութի բաղադրությունը գրված էր վրան։ Հիմա ոստիկանները տեղում են և թող պարզեն՝ ինչ է եղել»,- նշեցին դպրոցից։

ՆԳՆ ոստիկանությունից էլ Factor.am-ին հաղորդեցին, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։

Իրավապահ կառույցից նշել են, որ անչափահասը ներկայացվել է ոստիկանության կենտրոնական բաժին, հանգամանքները պարզվում են։

 

Մանյա Պողոսյան