Հավաքներին մասնացելու համար նյութապես շահագրգռելու վարույթով, 5 անձի մասով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին մասնացելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 անձի մասով․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2024թ. հունիսին «Ֆեյսբուք» սոցկայքի տարբեր հարթակներում հրապարակվել էր ընդհանուր թվով 7 ձայնագրություն: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ձայնագրությունների պարունակությամբ խոսակցությունների զրուցակիցները և զրույցների առարկան:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ զրույցները տեղի են ունեցել կոնկրետ ամսաթվերին՝ 2024 թվականի մայիսի 25-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, բոլորի ընթացքում զրուցակիցներից մեկը հանդիսացել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ն, ով փաստացի տնօրինել է հավաքներին մասնակցելու առնչությամբ ծախսերի համար հատկացված ֆինանսական միջոցների պաշարի մի մասը։

Փաստերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին, երթերին, հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, Արարատի մարզի բնակիչ Գ.Վ.-ն և Վայոց ձորի մարզի բնակիչ Վ.Դ.-ն կազմակերպել ու ղեկավարել են հավաքներին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչներին նյութապես շահագրգռելը, բացի այդ, հավաքներին մասնակցելու նպատակով, Վ.Դ.-ն շահագրգռել է նույն մարզի մի խումբ բնակիչների։

Պարզվել է նաև Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի առերևույթ հանցակիցների ինքնությունը, ովքեր նույնպես Վայոց ձորի մարզի բնակիչներ են։

Հիմնավորվել է, որ նշված անձինք 2024թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունենալիք հանրահավաքներին մասնակցելու համար, Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, հավաքագրել են Վայոց ձորի մարզի շուրջ 250 բնակիչների, որոնց տրամադրել են գումարներ՝ մեկ անձի հաշվարկով 5000-12000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Վ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ.Դ.-ին՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 236-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուս երեք անձանց՝ 236-րդ հոդվածի 2-րդ մասով:

Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ գրավի և բացակայելու արգելքի հետ համակցված, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ բացակայելու արգելքի հետ համակցված, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով։