Կառավարությունն առաջարկում է լրամշակել դատավորներին աշխատավարձի հավելում տրամադրելուն վերաբերող և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն ու դրանով նախատեսել, որ Հայաստանում գործող դատավորների ոչ թե մի մասը, այլ բոլորը կստանան աշխատավարձի հավելում։ Այս պահին գործող օրենքով՝ հավելում ստանում են Հակակոռուպցիոն և Վճռաբեկ դատարանի դատավորները։ Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի համաձայն՝ աշխատավարձի 60%-ի չափով հավելում է …