ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 113 խոցված անօդաչուի մասին

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի լույս 3-ի գիշերն ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք է խոցել, գրում է Current Time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու սարքեր են որսացել Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում։ Դրանց մեծ մասը խոցվել է Բելգորոդի շրջանում՝ 73 անօդաչու թռչող սարք։ 25 անօդաչու ոչնչացվել է Վորոնեժի շրջանում, 14-ը՝ Կուրսկի, մեկը՝ Բրյանսկի շրջանում, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հոկտեմբերի 2-ի երեկոյան զեկուցել է Բելգորոդում և շրջակայքում հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։ Գիշերը նա խոսել է Ստարի Օսկոլ քաղաքում ԱԹՍ-ի հարձակման մասին, որի հետևանքով մի կին է վիրավորվել։

Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ հայտնել է, որ ավելի քան տասը անօդաչու թռչող սարք են խոցել շրջանում, Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է մեկ ԱԹՍ-ի մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի