«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի շրջանակներում այց Տաշիրում գտնվող «Երեմյան» ֆերմերային տնտեսություն և COAF

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի շրջանակներում մասնակիցները հոկտեմբերի 2-ին այցելել են Տաշիրում գտնվող «Երեմյան» ֆերմերային տնտեսություն՝ գերժամանակակից անասնապահական համալիր․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Մասնակիցները շրջայց են կատարել համալիրի տարածքով, ծանոթացել գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաներով, ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով հագեցած, արտադրության և որակի միջազգային չափանիշներին համապատասխանեցված ընկերության կարողություններին:

Այնուհետև մասնակիցներն այցելել են Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ (COAF), որի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

Կայացել է նաև «Նորարարական գյուղատնտեսություն. Կայուն գյուղատնտեսության օրինակներ՝ պարենային անվտանգության բարելավման համար» խորագրով պանելային քննարկում, որը վարել է ՄԱԶԾ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը։

Քննարկմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, SkyAgro-ի կառավարիչ գործընկեր Էմին Մարտիրոսյանը, «Երեմյան Փրոջեքթի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Մինեսոտայի 9-րդ տարածաշրջանի զարգացման հանձնաժողովի գործադիր տնօրեն Նիկոլ Կոլետտ Գրինսվիկը։