Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը։

«Այսօր, Վրաստանի Սահմանադրության համաձայն, ես ստորագրում եմ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը չի ստորագրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Խորհրդանշական է, որ հեռացող նախագահը հրաժարվում է ստորագրել այն օրենքը, որը պաշտպանում է մարդու համար ամենաթանկը՝ ընտանիքն ու երեխաները։ Այս մերժումից պարզ երևում է, թե որտեղ է կանգնած Սալոմե Զուրաբիշվիլին և որտեղ են կանգնած նրա քողարկված ընդդիմադիրները, որոնք նույնիսկ համարձակություն չեն ունեցել բացահայտ արտահայտել իրենց կարծիքն այս օրենքի վերաբերյալ, որոնք ամոթալի կերպով փախել են դահլիճից քվեարկության ժամանակ»,- գրել է Պապուաշվիլին սոցցանցի իր էջում։

Նրա խոսքով՝ իր ստորագրած օրենքը չի արտացոլում ընթացիկ, ժամանակավոր, փոփոխվող գաղափարներն ու գաղափարախոսությունները, այլ հիմնված է ողջախոհության, պատմական փորձի և դարավոր քրիստոնեական, վրացական և եվրոպական արժեքների վրա։

«Ես լավ հասկանում եմ,  որ այս օրենքի ստորագրումը կհարուցի որոշ օտարերկրյա գործընկերների քննադատությունը, բայց վրացիները երբեք չեն վախեցել ուրիշների գնահատականներից»,- նշել է Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չէր ստորագրել սեպտեմբերին երկրի խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ Նախագահը չէր օգտագործել իր վետոյի իրավունքը, ինչի արդյունքում օրինագիծը հետ կուղարկվեր խորհրդարան՝ քննարկման, իսկ օրենքի վերջնական ընդունումը կհետաձգվեր մի քանի շաբաթով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի