Վարշավայի ֆորումի նպատակը հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելն էր․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վարշավայի անվտանգության միջազգային ֆորումում Ադրբեջանի մասին արված հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն X- իր միկրոբլոգում գրառմամբ։

«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից իրականացվել է ապատեղեկատվության, քարոզչության արշավ և մանիպուլյացիա։ Վարշավայի ֆորումի նպատակը հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելն էր»,- գրել  է Հաջիզադեն։

Ըստ նրա՝ Արարատ Միրզոյանը, իբր, «մոլորեցնում է միջազգային հանրությանը»։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև հերթական անգամ «Հայաստանի ռազմական ագրեսիայի» և «Արցախում Հայաստանի ավելի քան 10,000-անոց զինված ուժերի» մասին Բաքվի թեզերն է ներկայացրել։

«Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես հարձակում խաղաղ հայ բնակիչների վրա, իրականում տեղական հակաահաբեկչական միջոցառումներն էին Ադրբեջանի կողմից՝ լիովին համահունչ ՄԱԿ-ի կանոնադրությամբ իր իրավունքներին՝ զինաթափել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված կազմավորումներին։ Հայկական կողմը պետք է հրաժարվի նման վտանգավոր մարտավարությունից և ընտրի բանականության ու օրենքի ճանապարհը»,- մասնավորապես, ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Վարշավայի անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը, ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ հաշվարկներով ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում։ Նա նաև խոսել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի