ՀՀ վարչապետի աշխատակազմը 5 մլն 520 հազար դրամ կվճարի Ազգային ժողովի նախկին պատգամավոր (1999-2007 թթ․), Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանի հետ փոխկապակցված ընկերությանը։ Խոսքը «Զինտեքստիլ» ՍՊԸ-ի մասին է, որի սեփականատերն ու ղեկավարը Կոստանդյանի կինն է՝ Աննա Վանեցյանը։ «Զինտեքստիլը» համազգեստ է կարելու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համար։ 2024 թ-ի հունվարի 17-ին …