Պատերազմ լինելու է, Ալիևը հարձակվողական զենքեր է գնում՝ միլիարդները շքերթի համար չի ծախսում․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Բաքվի ԱԳՆ-ն պահանջում է փոխել երկրի սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի դրույթները, որոնք «տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։
Եվ սա Բաքուն ասում է այն բանից հետո, երբ ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց սահմանազատման կանոնակարգը, ինչպես նաև՝ ըստ էության որոշեց, որ Անկախության հռչակագրի՝ Սահմանադրության մեջ չներառված դրույթները չունեն իրավական ուժ։ Ինչո՞ւ է Բաքուն շարունակում այս պահանջը՝ չնայած ՍԴ որոշմանը։
ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Ադրբեջանի կողմից մեղադրանքը տարածքային պահանջների մասին զուտ պատրվակ է․ «Բուն նպատակն այն է, որ Ադրբեջանը չի ուզում ստորագրել որևէ փաստաթուղթ, որը քիչ թե շատ իրեն կպարտադրի ավելի զուսպ և խաղաղ լինել։ Ադրբեջանի նպատակն է հայոց պետականության վերացումը»։
Արա Պապյանի գնահատմամբ՝ սխալ էր Նիկոլ Փաշինյանի կառավարության այն մոտեցումը, որ եթե Արցախի հարցը չլինի ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում, ապա թշնամանք չի լինի․ «Մենք տեսանք, որ առայժմ չկա Արցախ, բայց Ադրբեջանը պայմանագիր չի կնքում՝ կոնֆլիկտը պահպանում է։ Սահմանադրությունը փոխելու պահանջից զատ Ալիևը ևս մեկ պահանջ ունի, դա Ադրբեջանի դեմ կռված ՀՀ քաղաքացիների դատապարտումն ու պատժումն է։ Ես վստահ եմ, եթե ՀՀ իշխանությունը այս աներևակայելի պահանջն էլ իրականացնի նույնիսկ, պահանջներն անվերջ են լինելու։ Քանի որ Ադրբեջանը չունի խաղաղություն հաստատելու ցանկություն, անընդհատ պատճառներ է գտնում»,- ասաց Արա Պապյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ինչի վկայությունն են զենքի միլիարդավոր գնումները, որոնք Հայաստանի դեմ են օգտագործվելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։