Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գարի Ռավկունին՝ «միկրոՌՆԹ-ների հայտնաբերման և գեների արտահայտման հետտրանսկրիպցիոն կարգավորման մեջ դրանց դերի ուսումնասիրության համար»։ Այս մասին Շվեդիայի մայրաքաղաքում հայտնել է Ստոկհոլմի թագավորական Կարոլինսկա բժշկավիրաբուժական ինստիտուտը, որը շնորհում է մրցանակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ներկայում այս մրցանակի պարգևավճարը 11 մլն շվեդական կրոն է (շուրջ 900 հազար եվրո)։ Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է, ընդհանուր առմամբ, 114 անգամ՝ մինչև 2023 թվականը, և ունի 227 դափնեկիր:

2023 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել էր Դրյու Վայսմանին և Կատալին Կարիկոյին Փենսիլվանիայի համալսարանից (ԱՄՆ), որոնց աշխատանքը հիմք է հանդիսացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման համար։ Շվեդ կենսաբան Սվանտե Պաաբոն էլ ստացել է բժշկության ոլորտում 2022 թվականի Նոբելյան մրցանակը։

Իսկ ահա 2021 թվականին այս ոլորտում Նոբելյան մրցանակի էին արժանացել ամերիկացի հետազոտողներ Դեյվիդ Ջուլիուսն ու հայազգի Արտեմ Պատապուտյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի