07 Մարտ 2024 | 11:54
Կովկասյան տարածաշրջանը չպետք է մրցակցության դաշտ դառնա․ Իրանի ՊՆ ղեկավարը՝ Սուրեն Պապիկյանին
Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանն ասել է, որ չպետք է թույլ տալ, որ Կովկասյան տարածաշրջանն այլոց համար դառնա մրցակցության դաշտ։ IRNA-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ «տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումը հակառակ արդյունք է տալիս, տարածաշրջանը վերածում է …