Դանիայում Իսրայելի դեսպանատան մոտ նոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել է ոստիկանությունը, գրում է France 24-ը։ Պայթյունը տեղի է ունեցել Կոպենհագենում Իսրայելի դեսպանատնից մոտ 500 մետր հեռավորության վրա և շենքի մոտ գրանցված երկու պայթյուններից հինգ օր անց, որոնց համար Շվեդիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել։ «Մենք, իհարկե, ուսումնասիրում ենք՝ արդյո՞ք կապ կարող է լինել Իսրայելի …

