Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը նոր մանրամասներ է հայտնել։ Նշվում է, որ խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի մասին՝ Բայրամովը նշել է, թե, իբր, «Ադրբեջանի խաղաղ բնակչությանն ուղղված ականների սպառնալիքները շարունակվում …

