Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսեյ Դանիլովին ազատել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Դանիլովի փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Լիտվինենկոն, որը մինչ այս արտաքին հետախուզական ծառայության ղեկավարն էր։ Արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար է նշանակվել Օլեգ Իվաշենկոն։ Զելենսկիի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են նախագահականի կայքում։