Ընդդիմությունը փողոց է դուրս գալիս․ ըստ դիտորդների՝ Վրաստանում ընտրություններն անցել են խախտումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները ոչ միանշանակ են ընդունվել։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին անցկացված ընտրություններում հաղթող է ճանաչել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ Քվեարկության պաշտոնական արդյունքների համաձայն՝ այն հավաքել է ձայների 54,08 տոկոսը, իսկ արևմտամետ ընդդիմադիր դաշինքը՝ 37,58 տոկոսը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ մատնանշելով բազմաթիվ խախտումներ, որոնցում, նրա կարծիքով, ներգրավված է Ռուսաստանը։ Նա կոչ է արել այսօր հավաքվել Թբիլիսի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում և բողոքի զանգվածային գործողություններ իրականացնել։

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները նույնպես չեն ճանաչում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 5 տոկոսի շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական ուժերը մտադիր են բոյկոտել նոր խորհրդարանում աշխատանքը և միանալ բողոքի գործողություններին։
Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել ընտրախախտումների վերաբերյալ։ Փորձագետներն արձանագրել են ընտրողների ահաբեկման, պետական ծառայողների վրա ճնշումների, դիտորդների նկատմամբ բռնության, ձայների գնման, բազմակի քվեարկության և քվեաթերթիկների լցոնման դեպքեր, հաղորդում է ԵԱՀԿ-ն։ 

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և իշխանության այլ համապատասխան մարմիններին արագ, թափանցիկ և անկախ հետաքննել և որոշումներ կայացնել ընտրախախտումների և դրանց մասին մեղադրանքների վերաբերյալ։ Այդ խախտումները պետք է ուսումնասիրվեն։ Սա անհրաժեշտ քայլ է ընտրությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին և խորհուրդներին, որոնք պետք է իրականացվեն հնարավորինս շուտ»,- ասվում է հայտարարությունում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես դատապարտել է Վրաստանի ընտրություններում միջազգային նորմերի խախտումներն ու կոչ արել հետաքննել դրանք։ Ըստ Բլինքենի՝ թեև միջազգային և տեղական դիտորդները համակարծիք են, որ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված է եղել, սակայն ԱՄՆ-ն մատնանշում է խախտումների և բռնությունների մասին հաղորդումները։ 

Վրաստանի ընտրություններին հետևող հայաստանյան «Անկախ դիտորդ» դաշինքն էլ հայտնում է, որ դիտորդների գործունեությունը խոչընդոտվել է 3 տեղամասային կենտրոններում, իսկ տեղամասերից մեկում կիրառվել է ֆիզիկական բռնություն: «Անկախ դիտորդ» դաշինքն արձանագրել է, որ խորհրդարանական ընտրություններն անցել են էական խախտումներով, որոնք ստվերում են ընտրությունների արդյունքների վստահելիությունը:

Չնայած դիտորդների ահազանգերին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կձևավորվի նոր կառավարություն, և խորհրդարանը կսկսի իր աշխատանքը, նույնիսկ եթե նախագահն արգելափակի այս որոշումը։ Նա հայտարարել է, որ ընդդիմությունը չունի որևէ ռեսուրս, որը կարող է խանգարել նոր խորհրդարանի աշխատանքին։

«Այս ամբողջ տարիների ընթացքում նրանք երբեք չեն կարողացել ընդունել ընտրությունների արդյունքները, արժանապատվորեն ընդունել իրենց պարտությունը, նրանք պարտվեցին իններորդ անգամ»,- ասել է Կոբախիձեն։

Մինչ այդ, Վրաստանի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտադիր է հոկտեմբերի 28-29-ն այցելել Վրաստան։ Օրբանը դարձել է նաև առաջին օտարերկրյա առաջնորդը, որը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին շաբաթ օրն անցկացված ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ի դեպ, նա շնորհավորել է՝ նախքան քվեարկության առաջին պաշտոնական արդյունքների հրապարակումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան